Artsakhpress

Սփյուռք

Արցախի ժողովրդի հետ ենք, որովհետև արդարության հետ ենք․ Արամ Ա

Արցախի ժողովրդի հետ ենք, որովհետև արդարության հետ ենք:

Արցախի ժողովրդի հետ ենք, որովհետև արդարության հետ ենք․ Արամ Ա

Արցախի ժողովրդի հետ ենք, որովհետև արդարության հետ ենք․ Արամ Ա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից, այս մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպմանն ասել է Լիբանանի հոգեւոր պետը:
 
«Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 21 Դեկտեմբեր 2023-ին, աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ Լիբանանի շիիթ համայնքի հոգեւոր պետ Շէյխ Ալի Ալ-Խաթիպի միջեւ:
 
Հանդիպման Վեհափառ Հայրապետի կողքին ներկայ էին Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան, Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի պետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Շէյխ Ալ-Խաթիպի կողքին ներկայ էին Մուֆթի Շէյխ Ապտ Ամիր Շամսըտտին, Շէյխ Մուհամմատ Հիճազի, շիիթ կեդրոնի տեղեկատուական բաժանմունքի պատասխանատու Ուասէֆ Աուատ եւ շիիթ համայնքի գործադիր վարչութեան անդամ Ապտսալամ Շըքըր:
 
Ողջունելով շիիթ համայնքի հոգեւոր պետին այցելութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանք՝ Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ ինչպէս Լիբանանը բաղկացնող բոլոր համայնքներուն, նոյնպէս շիիթ համայնքին հետ Լիբանանի հայ համայնքը սիրալիր յարաբերութիւն ունի, գործակցելով այն բոլոր աշխատանքներու ծիրէն ներս, որոնց նպատակը Լիբանանի ներքին միասնականութեան ամրապնդումն է եւ երկրին բարգաւաճումը:
 
Անդրադառնալով նախագահական ընտրութեան՝ Նորին Սրբութիւնը շեշտեց կարելի փութով Լիբանանի Հանրապետութեան նախագահ մը ունենալու հրամայականը, որպէսզի նոր կառավարութեան նշանակումով երկիրը իր բնական ընթացքը գտնէ: Հայրապետը խօսելով Իսրայէլի նախաձեռնած պատերազմին Կազայի դէմ՝ յիշեցուց, որ հայ ժողովուրդը միշտ եղած է պաղեստինեան արդար դատին կողքին, որովհետեւ արդարութեան ու մարդկային իրաւանց խնդիրը, ինչպէս նաեւ անկախ հայրենիք ունենալը հայ ժողովուրդին պայքարը եղած է միշտ ու կը մնայ: Այս ծիրէն ներս Նորին Ս. Օծութիւնը յիշեց, որ հայ ժողովուրդը աւելիով պատճառ ունի կեցուածք ճշդելու Իսրայէլի նկատմամբ, որովհետեւ նոյն Իսրայէլն է, որ Թուրքիոյ կողքին զինամթերք ու ռազմաքաղաքական աջակցութիւն տուաւ ու կը շարունակէ տալ Ազրպէյճանին:
 
Պէտք չէ մոռնալ, որ իսրայէլեան ու թրքական զէնքերով մեծ թիւով հայ զինուորներ ու քաղաքացիներ նահատակուեցան ու վիրաւորուեցան, ըսաւ Վեհափառ Հայրապետը: Ան իր խօսքին մէջ նաեւ յայտնեց, թէ իրեն եւ Լիբանանի հայութեան համար զարմանալի երեւոյթ էր, որ երբ Արցախը գրաւուեցաւ, անոր իրաւունքները ոտնակոխուեցան եւ աւելի քան հարիւր հազար հայեր գաղթական դարձան, Լիբանանի կարգ մը համայնքներ, ներառեալ շիիթ համայնքը, մնացին լուռ, երբ անդին Հայաստանի դրացի ու բարեկամ երկիրը՝ Իրանը, միշտ մնաց Հայաստանի ամբողջականութեան պահպանման եւ Արցախի ժողովուրդի իրաւունքներուն կողքին:
 
Շէյխ Ալ-Խաթիպ ուշադրութեամբ հետեւելով Վեհափառ Հայրապետին պարզած տեսակէտներուն ու մտահոգութիւններուն՝ ըսաւ, որ հայ համայնքը, իր բոլոր իւրայատկութիւններով, մեզի համար միշտ կը մնայ սիրելի ու յարգելի: Մենք տեղեակ ենք, թէ Ցեղասպանութենէն ետք հայերը ի՛նչ դժուարութիւններէ անցան եւ եկան Լիբանան՝ իբրեւ գաղթական եւ այսօր կազմակերպուած ու կենսունակ համայնք են: Ակնարկելով Արցախի հարցին՝ ան ըսաւ, թէ հակառակ այն իրողութեան, որ Ազրպէյճան շիիթ դաւանանքին կը պատկանի, մենք արդարութեան հետ ենք, ուստի՝ Արցախի ժողովուրդի իրաւունքներուն հետ: Ապա, Շէյխ Ալ-Խաթիպ անդրադարձաւ Իսրայէլի կատարած անարգ արարքներուն պաղեստինցի եւ յատկապէս Կազայի ժողովուրդին դէմ: Ան ընդգծեց, որ այսօր քանդումն ու մահը Կազայի մէջ դարձած են ամէնօրեայ ներկայութիւն: Իր կարգին, Շէյխ Ալ-Խաթիպ շեշտեց հանրապետութեան նախագահի շուտափոյթ ընտրութիւն կատարելու եւ երկիրը ընկերային-տնտեսական տագնապէն դուրս բերելու անհրաժեշտութիւնը:
 
Պաշտօնական փոխադարձ խօսքերէն ետք, երկու հոգեւոր պետերը նաեւ խօսեցան ընդհանրապէս շրջանը յուզող հարցերու մասին եւ այդ ծիրին մէջ Վեհափառ Հայրապետը պարզեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դերը Սփիւռքէն ներս եւ անդրադարձաւ Իրանի հայ համայնքին: Շէյխ Ալ-Խաթիպ, իր կարգին, յիշեց, թէ ուսանած է Իրանի Ղոմ քաղաքին մէջ եւ ծանօթ է Իրանի հայ համայնքին, միաժամանակ յիշելով, որ միջ-կրօնական երկխօսութեան ընթացքին ան հանդիպած է Վեհափառ Հայրապետին եւ ծանօթ է անոր ունեցած դերին:
 
Հանդիպման աւարտին, Շէյխ Ալ-Խաթիպ առաջարկեց, որ Ս. Ծննդեան տօնէն ետք, հոգեւոր պետերու հանդիպում մը տեղի ունենայ շիիթ համայնքի կեդրոնէն ներս: Նորին Սրբութիւնը ողջունեց այս նախաձեռնութիւնը:
 
Երկու հոգեւոր պետերու հանդիպումէն ետք, Շէյխ Ալի Ալ-Խաթիպ ներկայ թղթակիցներուն ընդհանուր գիծերով պարզեց հանդիպման ընթացքին քննարկուած նիւթերը: Նոյնը կատարեց յանուն Նորին Ս. Օծութեան Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան»։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search