Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար, տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշվում է՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են:
՛՛Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՛՛մ,-նշված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցներին թույլատրվում է երթևեկել ձնահոսքի թունելներով: