Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդությունը:
Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը
15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: