Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել են Արցախի ժողովրդի շահերն ու ձգտումները

Կոնգրեսում ճեպազրույցը նվիրված էր Արցախի ցեղասպանությունը վերապրածների իրավունքներին և անվտանգ վերադարձի հարցին:

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել են Արցախի ժողովրդի շահերն ու ձգտումները

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ Կոնգրեսում  ներկայացրել են Արցախի ժողովրդի շահերն ու ձգտումները
1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախկին ՄԻՊ, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«ՎԱՇԻՆԳՏՈՆ – Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները, շահերը և ժողովրդավարական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած ճեպազրույցում, որը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Միջոցառմանը ազդեցիկ շեշտադրումներով հանդես են եկել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ջիմ Կոստան:
«Մենք այստեղ ենք՝ պահանջելու Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը իրենց տներ, որոնք շատ դեպքերում բնակեցված են եղել նրանց ընտանիքների կողմից հարյուրավոր տարիներ շարունակ»,- հայտարարեց կոնգրեսական Շերմանը: Նա հորդորեց կիրառել 907-րդ բանաձևի սահմանափակումները Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության հանդեպ՝ Արցախի էթնիկ զտումների համար Ալիևի վարչակարգին պատժելու նպատակով։ Վկայակոչելով նախագահ Ալիևի սրացող հռետորաբանությունը, ըստ որի՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածք է, կոնգրեսական Շերմանը հորդորեց Բայդենի վարչակազմին պաշտպանական սպառազինություն տրամադրել Հայաստանին՝ «խուսափելու հաջորդ ողբերգությունից, որը ծրագրվում է Բաքվում»։ Կոնգրեսական Շերմանը եզրափակեց իր խոսքը նախագահ Ալիևին ուղղված ուղերձով, ով պնդում է, թե իր հիմնական թշնամիները աշխարհի հայերն են: «Դե, ես Ձեզ համար նորություն ունեմ, պարոն Ալիև։ Ձեր գլխավոր թշնամին աշխարհի յուրաքանչյուր մարդ է, ով հավատում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և արդարությանը»:
Դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները՝ կոնգրեսական Կոստան նշել է. «Մենք պետք է ավելին անենք», որպեսզի ԱՄՆ մարդասիրական օգնություն տրամադրենք Արցախի բռնի տեղահանված բնակչությանը ներկայումս քննարկվող օտարերկրյա լրացուցիչ օգնության միջոցով։ «Մենք պետք է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք ոչ միայն էթնիկ զտումների, այլև մշակութային ցեղասպանության համար, որը նրանք շարունակում են իրականացնել: Դրանք մաս են կազմում ադրբեջանական համակարգված ջանքերի՝ ուղղված հայ ժողովրդի, նրա մշակույթի և կրոնի դեմ։ Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ հնչող սպառնալիքները լուրջ են ու իրական, և, հետևաբար, պետք է դրանց վերաբերվել որպես այդպիսին»,- հայտարարել է Կոստան: Նա նաև ընդգծել է ԱՄՆ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պատանդ պահվող Արցախի ղեկավարների և հայ ռազմագերիների ազատ արձակումը։
«Արցախի ժողովրդի իրավունքները այս շաբաթ կենտրոնական հարթակում էին Վաշինգտոնում, երբ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը դիմեցին ԱՄՆ օրենսդիրներին և կրոնական ազատության միջազգային առաջնորդներին՝ ապահովելու բնիկ հայերի անվտանգ վերադարձն իրենց հինավուրց հայրենիք»,- ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Կոնգրեսի այսօրվա ճեպազրույցը մեծ հնարավորություն էր օրենսդիրների համար առաջին ձեռքից լսելու Արցախի ցեղասպանության մասին, ինչպես նաև խորհրդակցելու հայոց հայրենիքի այս անբաժանելի մասը վերականգնելու համար անհրաժեշտ ԱՄՆ կոնկրետ քայլերի վերաբերյալ»։
Ճեպազրույցի ընթացքում Ստեփանյանը և Բեգլարյանը վկայություններ են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասը ամիս շրջափակման դաժան իրողությունների մասին, որը գագաթնակետին հասավ 2023 թվականի սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ՝ բռնի կերպով դատարկելով Արցախն իր բնիկ հայ բնակչությունից։ Արցախի ներկայացուցիչները ընդգծել են Արցախի հայերի դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունը, որոնք հիմք են դրել 2023 թվականի ցեղասպանությանը։
Բեգլարյանն ու Ստեփանյանը պահանջել են ամերիկյան և միջազգային հստակ առաջնորդություն Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում, որը պետք է ընդգրկի՝
- Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ` հիմնված Սենատի կողմից ընդունված S.3000 բանաձևի վրա, որով կիրառության մեջ են դրվում «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևով ամրագրված սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ: Նրանք նաև կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության պաշտոնյաների նկատմամբ 2020 թվականին Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի և դրան հաջորդած ցեղասպանական ագրեսիայի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
- Արցախի բռնի տեղահանված հայությանը ամերիկյան օգնության տրամադրում, ներառյալ՝ բնակարանային և աշխատանքային հարցերի լուծմանն ուղղված աջակցություն՝ մինչև Արցախի իշխանությունների հետ բանակցված և միջազգային վերահսկողության ներքո Արցախի ժողովրդի՝ իրենց տներ ապահով վերադարձի համար համապատասխան մեխանիզմների ներդրումը։
- ԱՄՆ և միջազգային ընդգրկուն ջանքեր, որոնք կօժանդակեն 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված Արցախի ղեկավարների և 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայից ի վեր պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը։
- Արցախի՝ ադրբեջանական ոչնչացման վտանգի տակ գտնվող մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը։
Ստեփանյանն ու Բեգլարյանը շեշտել են, որ, առանց Արցախի ժողովրդի ապահով վերադարձի իրավունքի հասցեագրման և իրագործված հանցագործությունների համար արդարության հաստատման ուղղությամբ միջազգային ջանքերի, անհնար է լինելու ապահովել տևական խաղաղություն տարածաշրջանում։ Նրանք նաև նշել են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջ մղվող համակարգային հայատյացությունը պետք է վերացվի՝ ապահովելու համար հակամարտության տևական կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։
Բանախոսներն ընդգծել են, որ Սենատի կողմից ընդունված S.3000 բանաձևի հիման վրա «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևով ամրագրված սահմանափակումների կիրառությունը նշանակալից ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցում։ Նրանք անդրադարձել են այլ հարակից նախաձեռնությունների կարևորությանը, ինչպիսիք են՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցվող 5686 և 5683 բանաձևերը: Այս միջոցները պատասխանատվության կենթարկեն Ադրբեջանին Արցախի բնիկ հայերի դեմ էթնիկ զտումների համար և կօգնեն զսպել Հայաստանի դեմ հետագա ռազմական ագրեսիան՝ Հայաստանին տրամադրելով արտաքին ռազմական ֆինանսավորում: Նրանք բարձրաձայնել են նաև Ներկայացուցիչների պալատ ներկայացված 735 բանաձևի կարևորության մասին, որով, «Արտաքին աջակցության ակտի» 502B ենթաբաժնի համապատասխան, պետք է զեկույց ներկայացվի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին։ Ընդգծվել է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Շիֆի կողմից նախաձեռնված երկկուսակցական 861 բանաձևի կարևորությունը, որով կոչ է արվում ԱՄՆ-ին ապահովել Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ ռազմագերիների և ազատազրկված այլ անձանց անհապաղ ազատ արձակումը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուղեկցում է Բեգլարյանին և Ստեփանյանին՝ ընտրված պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների և կրոնական ազատության ջատագովների հետ վաշինգտոնյան երկշաբաթյա հանդիպումների ընթացքում Արցախը ներկայացնելու հարցում: Այդ ջանքերը մաս են կազմում Թուֆենկյան հիմնադրամի և «Ֆիլոս նախագծի» կողմից աջակցվող «120,000 պատճառների կոալիցիայի»:
Այս շաբաթվա սկզբին Ստեփանյանը հանդես եկավ նաև Կոնգրեսի շենքում՝ Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին նվիրված ֆորումում: Նա կոչ արեց ԱՄՆ կառավարությանը և ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարությանը ապահովել արցախահայերի անվտանգ վերադարձը, պաշտպանել Արցախի քրիստոնեական ժառանգությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Գագաթնաժողովի ընթացքում նրանք քննարկել են Արցախի բռնի տեղահանված ժողովրդին միջազգային աջակցություն ցուցաբերելու մարտահրավերների և հնարավորությունների լայն շրջանակ», - ասված է հրապարակման մեջ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search