Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ավարտել են երկշաբաթյա փաստաբանական առաքելությունը Վաշինգտոնում:

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը

16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այցի նպատակն էր կոչ անել ԱՄՆ-ին, Կոնգրեսի առաջնորդներին, վարչակազմի պաշտոնյաներին և կրոնական և իրավապաշտպան խմբերի լայն շրջանակին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի 150,000 բնիկ հայ քրիստոնյաների դեմ իրականացված ցեղասպանության համար և աջակցություն ցուցաբերելու փախստականներին, քանի որ մեխանիզմներ են ուսումնասիրվում՝ ապահովելու նրանց անվտանգ վերադարձը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ստեփանյանի և Բեգլարյանի հետ միացել է Կոնգրեսի գրասենյակների հետ ավելի քան 60 հանդիպումների և ճեպազրույցների ժամանակ, որոնք համընկել են երկու բանաձևերի ներկայացման հետ, որոնք կկրճատեն ռազմական օգնությունը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին` պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին իր հանցագործությունների համար:

Սենատում սենատորներ Էդ Մարկին (D-MA) և Բիլ Քեսիդին (R-LA) ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը կարող է արգելափակել Ալիևի ցեղասպան ռեժիմին տրամադրվող բոլոր ռազմական օգնությունը:

ԱՄՆ Ներկայացուցիչ Մայք Լոուլերին (R-NY) միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գեյբ Ամոնի ներկայացրած և Սենատի կողմից միաձայն ընդունված «Հայկական Պաշտպանության Ակտին», որը երկու տարով արգելափակելու է ԱՄՆ-ի անվտանգության ապահովման օգնությունը Ադրբեջանին:

Ստեփանյանն ու Բեգլարյանը ականատեսների վկայություններ են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասնամսյա շրջափակման դաժան իրողությունների մասին, որը գագաթնակետին հասավ 2023 թվականի սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ և բռնի կերպով դատարկվեց Արցախը իր բնիկ հայ բնակչությունից։ Նրանք ընդգծել են, որ առանց Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում արժանապատիվ կյանքի և կատարված հանցագործությունների արդարադատության խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերի, անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search