Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկին կտրամադրի 150 մլն դոլարի ֆինանսավորում՝ Ուկրաինայի զարգացման նախագծերի իրականացման համար։
Ճապոնիան 150 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի զարգացման համար
19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։
«Այս առավոտ ստորագրվել է հուշագիր Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի եւ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի միջեւ՝ վերջինին երկու փուլով մինչեւ 150 մլն դոլարի հատկացման մասին»,- ասել է Սվիրիդենկոն։
Նրա խոսքով՝ դրամական միջոցները կտրամադրվեն կառուցվածքային նախագծերի զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են գյուղատնտեսությունը եւ տրանսպորտը։
Նշվել է, որ Առեւտրի եւ զարգացծամ սեւծովյան բանկը ստեղծվել է 1999թ. Սեւծովյան տարածաշրջանի երկրների տարածաշրջանային զարգացմանն ու կոոպերացմանն օգնելու համար։ Նրա անդամներից են Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, գրում է News.am-ը։