Իսպանիայի կառավարությունը կանչել է Մադրիդում Ռուսաստանի դեսպանին՝ ի նշան Ալեքսեյ Նավալնիի մահվան դեմ բողոքի։
Իսպանիան, հետևելով Շվեդիայի և Գերմանիայի օրինակին, հետ է կանչել Ռուսաստանի դեսպանին
20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Նրանք չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ է կանչվել դեսպան Յուրի Կլիմենկոն։
Ավելի վաղ նմանատիպ քայլերի մասին հայտարարել էին Շվեդիայի և Գերմանիայի իշխանությունները, գրում է News.am-ն։