Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Մարսելում հունիսի 4-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը:
Շառլ Ազնավուրը Մարսելում կմասնակցի Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ armenews.com կայքի փոխանցմամբ՝ միջոցառումը կանցկացվի Մարսելի Սպիտակ տան պարտեզում (Parc de Maison Blanche): Միջոցառմանը ներկա կլինի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը: Իրադարձությանը կմասնակցի Մարսելի «Արարատ» երգչախումբը: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում:
Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: