Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ԵԱՀԿ ներկայացուցչի հեռացման պատճառ է դարձել:
Ադրբեջանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Ալեքսիս Շահտահտինսկիի մանդատի գործողությունը դադարեցվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հագըն.ազ»-ի փոխանցմամբ` Ադրբեջանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Ալեքսիս Շահտահտինսկիի մանդատի գործողությունը դադարեցվել է:
«Տեղեկություն ստացա, որ Ադրբեջանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Ալեքսիս Շահտահտինսկիի մանդատի գործողությունը դադարեցվել է»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Մամեդովը նշել է, որ նրա մանդատը դադարեցվել է ԱՄՆ դեսպան Դանիել Բայերի դիտողության պատճառով, որը իր մեծ դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Շահտահտինսկիի լուսանկարի առնչությամբ: