Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած շրջանում գտնվող երկրների ամենամյա «Անցումային շրջանի երկրները-2015» զեկույցը:
Freedom House-ը հրապարակել է «Անցումային շրջանի երկրները-2015» ամենամյա զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զեկույցում ներառված են 29 պետություն, և ներկայացված են դրանցում ժողովրդավարության ոլորտում այդ երկրների գրանցած հաջողությունները:
Պետություններին տրվել են վարկանիշներ 1-7 սանդղակով, որտեղ 1-ը համարվել է որպես առավելագույն, իսկ 7-ը` նվազագույն առաջընթացի գրանցման ցուցանիշ: Պետությունների վարկանիշները որոշվել են համաձայն ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության վիճակի, մեդիայի անկախության աստիճանի, կաշառակերության մակարդակի, կառավարման որակի և այլ ցուցանիշների:
Հայաստանին տրվել է 5,36 բալ: Հարևան Ադրբեջանը ստացել է 6,75, Վրաստանը` 4,64 բալ: Հայաստանին իրենց ցուցանիշներով զիջել են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: