«Ղարաբաղ Տելեկոմ»-ն ընդլայնել է իր բջջային հեռախոսային ցանցը Ստեփանակերտից Հայաստան:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ն ընդլայնել է իր բջջային հեռախոսային ցանցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այս ցանցն այժմ ապահովում է անխափան ծառայություն Հայաստան տանող այս ռազմավարական ճանապարհին: Սա լուրջ ձեռքբերում է, որը կծառայի Արցախի և Հայաստանի բնակիչներին, այցելու զբոսաշրջիկներին և ընդհանուր առմամբ, ճանապարհորդող հանրությանը:
Ի լրումն տնտեսական օգուտներին, այս անխափան հեռահաղորդակցային կապը կխթանի ավելի արդյունավետ առևտրային գործընթաց Արցախը և Հայաստանը միմյանց կապող առավել օգտագործվող ճանապարհի երկայնքով: «Ղարաբաղ Տելեկոմ»-ը մեծապես կարևորում է որակյալ ծառայությունների տրամադրումը Արցախի յուրաքանչյուր բնակչին՝ ապահովելով երկրի համամասնական զարգացումը: