Չեխիան Հայաստանին լավ գործընկեր է դիտարկում, իսկ բազմաթիվ չեխ բիզնեսմեններ ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել
Չեխ բազմաթիվ բիզնեսմեններ ցանկանում են ծրագրեր իրականացնել Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկն ասաց, որ Հայաստանի կողմից կա նույն դիրքորոշումն ու վերջին տարիներին շփումների եւ այցելությունների արդյունքում հայ-չեխական հարաբերություններն ավելի են զարգացել:
«Շատ երջանիկ եմ, որ երկկողմ հարաբերություններն այսքան արագ զարգանում են: Կա համագործակցության մեծ դաշտ տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարահաշինության ոլորտներում: Բազմաթիվ չեխ գործարարներ պատրաստ են ծրագրեր իրականացնել Հայաստանում»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ շեշտեց, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության հարցեր, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարներ: Այս առումով Նալաբանդյանը կարեւոր համարեց հանգամանքը, որ երկու երկրներում գործում են դեսպանատներ: Նալբանդյանը շեշտեց, որ հանդիպման ընթացքում չեխ գործընկերոջը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետն ու ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ: