Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ:
Հասան Ռոուհանի. Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: «ԻԻՀ-ն երբեք չի ձգտել ստեղծել ավերիչ ու հակամարդկային այդ զենքը եւ երբեք չի անի դա ապագայում»,- հայտարարել է նա: Ընդ որում՝ Ռոուհանին կրկին շեշտել է, որ «ԻԻՀ-ն երբեք չի ձգտել ունենալ միջուկային զենք, իսկ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում»:
Ելույթի ժամանակ Իրանի նախագահը հատուկ շեշտել է, որ «երկրի թշնամիների փորձերը՝ ստահոդ մեղադրանքներ հնչելնելու իբրեւ թե միջուկային զենք ստեղծելու մասին, պետք է բացահայտվեն ողջ աշխարհի առջեւ»: «Եթե թշնամին փորձում է Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրել, որոնք աշխարհում մեր երկրի մասին սխալ պատկերացումներ են ձեւավորում, մենք, մեր հերթին, պետք է գործադրենք բոլոր ջանքերը՝ այդ կարծիքները վերացնելու համար»,- ասել է Ռոուհանին: Հունիսի 17-ից սկսած Վենայում գրեթե անընդմեջ ընթանում է Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ եւ Գերմանիա) միջեւ բանակցությունների եզրափակիչ ռաունդը՝ ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնագրի տեսքտի համաձայնեցման նպատակով: