Կրասնոդարի երկրամասում ՄիԳ-29 ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանում դադարեցվել են ՄիԳ-29 կործանիչների թռիչքները:
ՌԴ ՊՆ-ն դադարեցրել է ՄիԳ-29 կործանիչների թռիչքները
«ՌԻԱ Նովոստի» -ի փոխանցմամբ՝ թռիչքները դադարեցվել են մինչեւ ՄիԳ-29-ի կործանման պատճառները պարզվելը:
Ավելի վաղ հաղորվում էր, որ ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-29 ինքնաթիռը վայր է ընկել Կուշեւսկայայի շրջանում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուն կատապուլտվել է: