Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը հրաժեշտի ասուլիսը տվեց:
Կասիլիասը չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի ասուլիսի ընթացքում. (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: armsport.am-ի փոխանցմամբ՝ դարպասապահն իր խոսքի ընթացքը մերթընդմերթ դադարեցրել է արցունքների պատճառով:
«Ես եկել եմ այս մեծագույն մարադաշտ հրաժեշտ տալու բոլորին, հատկապես «Ռեալի» երկրպագուներին:Վաղվանից ես այլևս «Ռեալի» ֆուտբոլիստ չեմ:
«Ռեալն» ինձ ոչ միայն սովորեցրել է մարզիկ լինել, այլ նաև մարդ լինել: Ես շատ բան եմ սովորել նաև մարզիչներից, ովքեր ինձ ավելի են տվել: Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար. դուք ուրախ ու տխուր պահերին ինձ հետ եք եղել:
Ես ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես լավ անձնավորության՝ իր թերություններով հանդերձ: Ուր էլ ես գնամ, միշտ ասելու եմ «Հալա Մադրիդ»: Շբորհակալ եմ բոլորիդ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի երկար տարիների դարպասապահը տեղափոխվում է «Պորտու»: