Թբիլիսիի Գլդանսկի շրջանում բնակելի շենքում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է մահացել:
Թբիլիսիում պայթյուն է տեղի ունեցել
Լուսանկարը` polit.ru
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Interfax-ի փոխանցմամբ՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 5-րդ տղամարդու դին, թեև սկզբնապես ասվում էր չորս մահացածի մասին:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բազմաբնակարան շենքի կորպուսի մասնակի փլուզման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել չորս մարդ, որոնցից երկուսն աղջիկներ են:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեյենկոն, աղջիկների վիճակը ծանր է:
Պայթյունի ալիքի հետևանքով քանդվել են մի քանի հարևան բնակարանների պատերը, կոտրվել են շենքի տների ապակիները: