Դեպի Հայաստան չվերթները պետք է տեղափոխել ավելի հարմար ժամերի։
Դեպի Հայաստան չվերթները պետք է տեղափոխել ավելի հարմար ժամերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հուլիսի 16-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ դեպի Հայաստան շատ միջազգային չվերթներ իրականացվում են գիշերը, ինչը անհարմարություններ է ստեղծում ժամանողների, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար։
«Բնականաբար շատ անհարմարավետություններ են առաջանում։ Օրինակ՝ զբոսաշրջիկը չգիտի, թե ինչ անի, ինչպես անցկացնի ժամանակը, որպեսզի հյուրանոցում ավելորդ օր չամրագրի։ Շատ ուրիշ հարցեր էլ կան։ Այդ պատճառով առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչությանը մանրամասն ուսումնասիրել ուղեւորատար ավիափոխադրումների շուկան՝ գներով, ուղղություններով եւ պայմաններով։ Պետք է բանակցություններ վարել ավիաընկերությունների հետ ժամանումները գիշերվա ժամերից առավոտյան ժամերի տեղափոխելու համար։