Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի համար արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը նախապատրաստական շրջան է Օլիմպիադայից առաջ:
Հայ շախմատիստների բավականին ուժեղ կազմ է հավաքվել աշխարհի առաջնությունում
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի համար արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը նախապատրաստական շրջան է Օլիմպիադայից առաջ:
«Արագ և կայծակնային շապմատի այս առաջնության շատ ուժեղ շախմատիստներ են մասնակցելու և բավականին ուժեղ կազմ է հավաքվել: Այստեղ նորմալ հանդես գալն ավելի դժվար կլինի, քան այլ առաջնություներում»,- «Արցախպրես»-ի տեղեկացմամբ «Արմենպրես»-ի հետ զույցում նման կարծիք հայտնեց Սարգսյանը:
Օլիմպիական եռակի չեմպիոնի խոսքով մասնակցությունը հիմնականում կապված է նրա հետ, որ մինչև Նորվեգիայում կայանալիք շախմատային Օլիմպիադան ոչ մի այլ մրցաշար չկա:
«Սա նախապատրաստություն է Օլիմպիադայից առաջ: Իհարկե սա անհատական մրցաշար է, և մթնոլորտը այլ կլինի, բայց մարզավիճակ ձեռք բերելու համար լավ մրցաշար է»,-ասաց գրոսմայստերը:
Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին: