վեյցարական Լուգանոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին միջոցառում է անցկացվել:
Շվեյցարական Լուգանոյում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Giornale del Popolo» պարբերականի, փոխանցմամբ՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից տուժած քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիրների՝ ասորիները, հայերն ու հույները, հավաքվել են Սան Ռոկկո եկեղեցում, նահատակների հիշատակին աղոթք հղել առ Աստված:
Միջոցառումը կազմակերպել է Տիչինո կանտոնում սիրիական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը՝ հայր Աբրահամ Ունալը:
«Այդ սարսափելի հանցագործության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ»,- գրել է շվեյցարական պարբերականը:
Նշենք, որ հավաքվածների թվում է եղել նաեւ թուրքական ծագմամբ շվեյցարացի փաստաբան Էրջին Չիմենը: