«Գազպրոմը» հաստատում է, որ Ուկրաինայի հետ գազի հարցի շուրջ նոր հանդիպում են նախապատրաստում, որը կարող է անցկացվել այլ ձեւաչափում. Ընկերությունը պատրաստ է փոխզիջման, սակայն հայտարարում է ճնշման անհեռանկարության մասին:
«Գազպրոմը» հաստատել է, որ Կիեւում գազի հարցի շուրջ հանդիպում է նախապատրաստվում
«Գազպրոմը» հաստատում է, որ Ուկրաինայի հետ գազի հարցի շուրջ նոր հանդիպում են նախապատրաստում, որը կարող է անցկացվել այլ ձեւաչափում. Ընկերությունը պատրաստ է փոխզիջման, սակայն հայտարարում է ճնշման անհեռանկարության մասին:
«Ռուսական դիրքորոշումն Ուկրաինայի հետ բանակցություններում հստակ է ու հետեւողական: Մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ, սակայն ճնշումն անօգուտ է: Կուտակված խնդիրների լուծման շուրջ մեջ մոտեցումները հաճախ են հնչեցվել: Այժմ պատրաստվում է նոր հանդիպում Կիեւում, որն այլ ձեւաչափում կանցկացվի: Տեսնենք, ինչ արդյունք կտա»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Ավելի վաղ շաբաթ օրն ուկրաինական կողմը հայտարարում էր, որ Կիեւում շաբաթ օրը նոր հանդիպում է սպասվում գազի հարցի շուրջ ռուսական կողմի ու Եվրահանձնաժողովի մասնակցությամբ: