Նյու Յորքի Gilbert Albert պատկերասրահում հունիսի 17-ին բացվելու է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` «Արարիչ» խորագրով:
«Արարիչ». Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը Նյու Յորքում
Նյու Յորքի Gilbert Albert պատկերասրահում հունիսի 17-ին բացվելու է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` «Արարիչ» խորագրով:
Նյույորքյան պատկերասրահում ցուցադրվելու է Փարաջանովի ավելի քան 30 աշխատանք՝ կոլաժներ, գլխարկներ, տիկնիկներ: Բոլոր աշխատանքները տարվել են Երևանից:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով Panorama.am-ը, ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 10-ը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնիայս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ամբողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագերր. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: