Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հեռագրում ասված է.
«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Էմմա Արսենի Օհանյանի մահվան մասին: Լինելով կիրթ եւ բնականից համեստ մի անձնավորություն՝ տիկին Էմման եղել է մեր հասարակության արժանի ներկայացուցիչը, բոլորանվեր ծառայել իր ժողովրդին, միաժամանակ եղել ազգային արժեքների ու ընտանեկան օջախի պահապանը:
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»: