ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին՝ Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությույան փոխանցմամբ՝ Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին և Թաիլանդի բարեկամ ժողովրդին ուղղված ցավակցական հեռագրում Նախագահ Սարգսյանը մաղթել է զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում: