Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը համարում է, որ Ֆրանսիայի տարածքից պետք է վռնդել բոլոր օտարերկրացիներին, որոնք կապ ունեն արմատական իսլամի հետ:
Մարին Լը Պենը պահանջում է Ֆրանսիայից վռնդել բոլոր արտասահմանցիներին, որոնք կապ ունեն իսլամիզմի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Լը Պենը հայտարարել է,- «Օտարերկրացիները, որոնք հայտնի են արմատական իսլամիզմի հետ իրենց կապերով, այսուհետ պիտի ոչ միայն հաշվառվեն հատուկ ծառայությունների թղթապանակներում, այլեւ անհապաղ վռնդվեն ֆրանսիական տարածքից, եթե Ֆրանսիայում են ապրում, եւ ամեն դեպքում նրանց մուտքը երկիր պետք է արգելվի»:
Նրա խոսքով, պետք է հնարավորինս արագ նման որոշում ընդունել:
«Ցավոք սրտի, մենք գնալով ավելի շատ խնդիրներ ենք արձանագրում այս ուղղությամբ հատուկ ծառայությունների աշխատանքում, ասել է քաղաքական գործիչը: Այս համակարգը չի աշխատում, որովհետեւ ինքն իրեն արգելում է իսկական հարցեր դնել. ինչո՞ւ է Ֆրանսիան իր տարածքում ընդունում օտարերկրյա քաղաքացու, որի մասին հայտնի է, որ նա պոտենցիալ վտանգ է ներկայացնում եւ կապված է մահաբեր գաղափարախոսության հետ»: