Ամերիկայի հայկական թանգարանը սեպտեմբերի 20-ին կհյուրընկալի թմբկահար և պրոդյուսեր Ջեյսոն Համաչերի «Քառասուն Մանկանք. երաժշտական ժառանգության փաստագրում» խորագրով ներկայացումը` նվիրված հեղինակի նոր «Քառասուն Մանկանք» ձայնասկավառակին:
Ամերիկայի հայկական թանգարանը կներկայացնի Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու հոգևոր հովվի կատարմամբ ձայնագրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկայի հայկական թանգարանի կայքի փոխանցմամբ` ձայնագրությունները Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Եզնիկ Զեգչանյանի կատարմամբ են: Անհանգստացած լինելով Սիրիայի և հատկապես Հալեպի մշակութային արժեքների ճակատագրով, որոնք Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով ոչնչացվում են, Համաչերը փորձում է դրանք պահպանել ձայնագրությունների և լուսանկարների միջոցով: 1616 թվականին կառուցված եկեղեցին քանդվել էր ահաբեկիչների կողմից` նրա ձայնասկավառակի թողարկումից երկու շաբաթ հետո:
Միջոցառումը տեղի կունենա «Ադել և Հայկ Տեր-Մանուկյան» պատկերասրահում: