Սուպերմարկետների բրիտանական «Tesco» ցանցը վաճառում է Թուրքիայի 10 խանութները: «Tesco»-ի նման այլ միջազգային մանրածախ առևտրի ցանցեր ևս կամ նվազեցնում են Թուրքիայում իրենց ներկայությունը կամ առհասարակ հեռանում թուրքական շուկայից:
Մանրածախ առևտրի միջազգային ընկերությունները լքում են թուրքական շուկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
Առևտրային ցանցերը Թուրքիայում չեն ստանում այնքան եկամուտ, ինչքան որ ակնկալում էին:
Ըստ աղբյուրի` Գերմանական «Metro Group»-ը նախորդ տարի վաճառել է Թուրքիայի իր 12 խանութները , իսկ ֆրանսիական «Carrefour»-ը Թուրքիայի իր ներկայացուցչության բաժնետոմսերի մի մասը վաճառել է թուրքական Sabancı հոլդինգին:
էլեկտրոնիկայի մանրածախ վաճառքով զբաղվող ֆրանսիական «Darty» ու անգլիական «Electroworld» ընկերությունները Թուրքիայի իրենց խանութները վաճառել են ու թուրքական շուկայից դուրս եկել: