Սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում ավանդաբար տոնվում է Մուսա լեռան 40 օրվա ինքնապաշտպանության հերոսամարտի հիշատակի օրը:
Մուսալեռցիները 100 կաթսա հարիսա են պատրաստել՝ նվիրված Մուսա լեռան 40 օրվա հերոսամարտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի փոխանցմամբ՝ այս տարին բացառություն չէր: Երեկվանից կրակի վրա են դրվել 100 կաթսա հարիսա և երգուպարով դիմավորել տոնը:
Մուսալեռցիների մի մասը, ներգաղթելով պատմական հայրենիք, հիմնել է Մուսալեռ գյուղը, հուշարձան կանգնեցրել և 1983թ-ից սկսած այստեղ Մուսա լեռան հերոս պաշտպանների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: