Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն սեպտեմբերի 20-ին ժամանել է Թեհրան:
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Իրան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ նա մտադիր է քննարկել իրանական ատոմային ծրագրի ռազմական ասպեկտների հստակեցման «ճանապարհային քարտեզի» շուրջ համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրվել էր հուլիսի 14-ին, Յուկիո Ամանոյի եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի-Աքբար Սալեհիի միջեւ՝ «վեցնյակի» եւ Իրանի համաձայնության շրջանակներում:
Մեկօրյա այցի ընթացքում Ամանոն կհանդիպի նախագահ Հասան Ռոուհանիի, ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի եւ Սալեհիի հետ:
Վիեննայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը չի բացառել, որ Ամանոն այցելի Փարչինի ռազմական օբյեկտ: