Artsakhpress

Քաղաքական

Անգամ արտահերթ ընտրություններով Թուրքիայի իշխող կուսակցության ձայները չեն փոխվի. Բագրատ Էստուկյան

Թուրքիայում հունիսի վերջից ակտիվացած թուրք-քրդական բախումները շարունակվում են` առանց դրանց կարգավորման որևէ նշմարվող հեռանկարի:

Անգամ արտահերթ ընտրություններով Թուրքիայի իշխող կուսակցության ձայները չեն փոխվի. Բագրատ Էստուկյան

Անգամ արտահերթ ընտրություններով Թուրքիայի իշխող կուսակցության ձայները չեն փոխվի. Բագրատ Էստուկյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը  նշեց, որ իրադրությունն աստիճանաբար ավելի մտահոգիչ է դառնում ոչ միայն տեղի հայերի, այլև ամբողջ երկրի ապագայի համար:

- Վերջին շրջանում ակտիվացած թուրք-քրդական բախումների ընթացքում սկսվել է անտեղի շահարկվել հայերի անունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ներքաղաքական ներկա իրավիճակը և ինչի կարող է այս ամենը հանգեցնել:

-Հայերի ներգրավվածությունը Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին բոլորովին շինծու է: Շատ անգամ որևէ նյութ պղտորելու, ցեխ շպրտելու, աղավաղելու համար Թուրքիայում ընդունված սկզբունք է ասել, որ սա հայերի գործ է: Հենց այս մտայնությունն էր, որ երկար տարիներ փորձեց քրդական ազատագրական շարժումը վերագրել հայերին՝ քարոզելով, թե քրդերը մեր մուսուլման եղբայրներն են, գաղտնի հայերն են, որ մեր երկրի մեջ խռովություն են ստեղծում: Այսօր էլ փողոցային ցույցեր են կազմակերպվում, որտեղ շատ հեշտ է հայհոյանքի նման օգտագործել հայի անունը: Օրինակ, նախորդ շաբաթ, երբ քրդաբնակ Ջիզրե քաղաքը 9 օր ոստիկանական շրջափակման մեջ մնաց, և արգելվեց փողոց դուրս գալը, ոստիկանները զրահամեքենաներից բարձրախոսներով ժողովրդին բղավում էին. «Հայերը հպարտանում են ձեզնով, բոլորդ հայ ենք»: Սա վաղուց ի վեր հայտնի բան է:

Թերթերով ևս քարոզչություն է իրականացվում: Օրինակ, թերթերը հաճախ օրակարգ են բերում Աբդուլլահ Օջալանի հայ լինելու հարցը: Կարծում եմ, որ այդ լուրերը սխալ են, քանի որ նա նման ելույթ չի ունեցել, իսկ քանի դեռ մարդ նման բան չի ասում, ինձ համար նշանակություն չունի, թե նրա ընտանիքում ինչ խառնուրդ կա: Օջալանը, որքան գիտեմ, նման արտահայտություն չի արել, բայց նրա գլխավորած քրդական շարժումը հայանպաստ շատ դրսևորումներ է ունեցել: Ցեղասպանության մասին շատ խոստովանություններ են եղել, մասնակիցները հայտնել են Ցեղասպանությանն իրենց մասնակցությունը, զղջումն ու մեղքը: Այս բոլորը, անշուշտ, հասարկ թուրքի ըմբռնելիք բաները չեն, քանի որ հասարակ թուրքի համար իշխում է ուրացումը, պետական քարոզչամեքենան ժխտում է կատարվածը, իսկ երբ ուրիշ մեկը կանգնում և ասում է, որ մենք պետության շահագործման ենթարկվեցինք և շատ հայերի սպանեցինք, մեր հայրերը ոճրագործություն են արել, ինչի համար ափսոսում ենք և այլն, և այլն, սա իսկապես նրանց համար հեշտ մեկնաբանվելիք բան չէ: Ներկա իրադրությունը մտահոգիչ է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլև ողջ երկրի համար, այսինքն պետք է հասկանալ, թե երկիրն ուր է ընթանում:

՞նչ եք կարծում, թուրք-քրդական բախումները կշարունակվեն, թե իրավիճակի անկայունացումն ուղղակի ընտրություններից առաջ իշխող կուսակցության կողմից հավելյալ ձայներ ստանալու փորձ է:

-Այսօրվա իշխող կուսակցության ձայները ցանկացած դեպքում չեն փոխվի, բոլոր փորձագետները հաստատում են, որ նոր ընտրությունները նախորդին համապատասխան արդյունք պետք է տան: Մի շարք փոփոխություններ եթե լինեն էլ, ապա ի նպաստ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և ի վնաս իշխող ու ազգայնական կուսակցությունների: Հանրապետականները գուցե մի քիչ կարողանան բարձրանալ, բայց ձայները իշխող կուսակցությանը կամ նախագահին չեն հասնի: Այս իրողությունը նախագահն էլ է տեսնում, քանի որ կազմակերպում է վիճակագրություններ, որոնց արդյունքներ շուտով կտեսնի: Եթե դրանից հետո էլ հոժարի ընտրություններ անցկացնել, ապա մեզ համար խնդիրը ընտրութունների արդյունքները չեն լինի: Այստեղ տեղին է ընտրությունների լինել-չլինելու հարցը: Եթե ընտրություններ չլինեն, ապա երկիրն ավելի ծանր փորձանքների առաջ կանգնի: Օրինակ, Սիրիայի դեմ պատերազմ կարող է սկսվել, իսկ պատերամզական վիճակում հնարավոր չէ ընտրություն անել:

Կամ քրդաբնակ քաղաքներում իրավիճակն ավելի կարող է սրվել, ռազմական անվտանգության գոտիներ կարող են հայտարարվել, և այդ պայմաններում ևս հնարավոր չէ ընտրություն իրականացնել: Նախագահի համար շատ նպատակահարմար կլինի, եթե քրդերն ընտրություններին չմասնակցեն, այսինքն` երկրի արևմտյան նահանգներում ընտրությունները բնականոն լինեն, բայց արևելքում՝ ոչ: Սա ընդունելի չէ, ժողովրդական շատ մեծ հակազդեցություն կլինի: Ժողովրդի կեսի մասնակցությամբ ընտրությունը պետք է օրինական չհամարվի:

-Բայց նման հեռանկար Թուրքիայից սպասելի է: Գուցե ա՞յդ ճանապարհով Էրդողանը փորձի միանձնյա իշխանությունը պահել իր ձեռքում:

-Այո, առաջին հերթին կարող են հետաձգել և բացի այդ դրա ժամկետը կարող է հստակ չլինել և տևել տարիներ: Բայց թե ինչպիսին կլինի ժողովրդի արձագանքը, դա էլ է հարցականի տակ, քանի որ Թաքսիմի ցույցերով շատ հետաքրքրական փորձ տեղի ունեցավ, երկրի բովանդակ տարածքով բողոքի ալիք էր, որը կարող է կրկին հրահրվել նման պայմաններում: Այդքան մեծ ժողովրդական հակազդեցության դեմ զինվորներո՞վ պետք է դիմադրեն, ժողովրդի կեսին ջադելո՞ւ են, ի՞նչ են անելու, սա էլ առաձնին հարց է:

-Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունվեց հայկական կողմում՝ հաշվի առնելով կուսակցության հայամետ դիրքորոշումը: Իրականում ի՞նչ տվեց այդ հաղթանակը մեզ և Թուրքիային:

-Խնդիրը միայն կուսակցության հայանպաստ խոսքերը չէին, այլ ժողովրդավարության նկատմամբ ասած պատգամներն էին: Ժողովրդավարության առումով երկրի տարբեր ժողովուրդների համատեղ կեցության վերաբերյալ ասված խոսքերն իմաստալից էին: Այսինքն, կարող ենք ասել, որ սա ժողովրդավարության հաղթանակն էր: Շարժումն իր պատգամները կարևոր փոփոխության ենթարկեց, շատ գաղափարապաշտ մոտեցում որդեգրեց, ասաց, որ անկախ Քրդստանի հետևորդը չեն, այլ իրենց համար կարևոր է ունենալ Թուրքիա, որտեղ հնարավոր կլինի համատեղ ապրել: Քրդերը շատ տրամաբանական վերլուծություն ներկայացրեցին՝ ասելով, որ եթե մենք անկախ պետականություն հռչակենք, դա գերտերությունների խաղալիքը կդառնա, մենք առողջ պետականություն չենք ունենա, հետևաբար ազգային պետականությունն անհրաժեշտություն չէ:

Մեզ համար ավելի անհրաժեշտ է ունենալ կայուն երկիր, որտեղ կապրենք մեր ազգային ինքնությամբ և դա կփոխանցենք հաջորդ սերունդներին: Մեզ չի խանգարի, եթե մեր երկրի մայրաքաղաքը Անկարան լինի, բավական է, որ մեր քաղաքներում, դպրոցներում ուսուցման ձեռագիրն Անկարայում չորոշեն: Մենք մեր ուսուցիչներով կպատրաստենք մեր ձեռագիրը: Մեր դպրոցներում ուսուցման լեզուն թող լինի քրդերենը, այլ ոչ թուրքերենը: Անշուշտ, թուրքերեն բոլոր էլ կխոսենք, որպես երկրի լեզու:

Քրդերն անկախ պետականության անպատեհություններն ուսումնասիրել են: Նրանք օրինակ են բերում Իսրայելը, որը ձախողած պետականություն են համարում՝ ասելով, որ չեն ուզի նման պետություն: Ուրիշներն այն գուցե համարում են հզոր պետություն, սակայն քրդերը կարծում են, որ ինչ իմաստ ունի ամեն վայրկյան ապրել թշնամիներով շրջափակված և երկրի ողջ ուժը ներդնել զենք-զինամթերքի վրա: Եվ նրանք ասում են` եթե մենք էլ ենք նույն ճակատագրին արժանանալու, մենք նման բան չենք ցանկանում: Կարծում եմ, սա շատ տրամաբանական մոտեցում է. ազգ-պետություն հասկացողությունն այլևս այսօր իմաստ չունի: Քրդերն օրինակ են բորում հյուսիսային Սիրիայում գտնվող Ռոժավան, որտեղ ունեն ինքնավարություն և ուր բնակվում են ասորիներ, թուրքմեններ, փոքրաթիվ հայեր, եզդիներ: Նրանք այստեղ այնպիսի վարչակարգ ենք ուզում ստեղծել, որտեղ բոլորը ներկայացված կլինեն, որտեղ բոլորի ձայնը լսելի կլինի: Եվ այս գաղափարն արդեն գործի է դրվել: Թուրքիայի համար սրանք բնավ ընդունելի երևույթներ չեն, քանի որ հարցականի տակ են դնում ազգ-պետություն գաղափարը: Մյուս կողմից էլ, սակայն, Արևմուտքի համար ևս սա ընդունելի չէ,  քանի որ, կարծում եմ, նրանք կնախընտրեն անկախ, բայց իրենց կապված Քուրդիստան:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search