ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սույն թվականի սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամական խմբեր ստեղծելու մասին մի շարք կարգադրություններ է ստորագրել;
Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 53 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով, 3-րդ կետով և ԼՂՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման և դրանց գործունեության կարգով՝ ստեղծվել է ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ` հետևյալ կազմով.
Գագիկ Ռազմիկի Պետրոսյան - խմբի ղեկավար, «Հայրենիք» խմբակցություն
Ռուդիկ Լևոնի Հյուսնունց - «Հայրենիք» խմբակցություն
Գրիգորի Իսակի Կասպարյան - «Հայրենիք» խմբակցություն
Ալյոշա Գրիգորիի Գաբրիելյան - «Դաշնակցություն» խմբակցություն
Լյուդմիլա Անուշավանի Բարսեղյան – «Ժողովրդավարություն» խմբակցություն
Գագիկ Միքայելի Բաղունց – «Շարժում 88» խմբակցություն
ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի քարտուղար է նշանակվել ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Լուսինե Ենգիբարյանը:
Ուժը կորցրած է ճանաչվել 2013 թվականի մարտի 23-ի թիվ 31 կարգադրությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 54 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով, 3-րդ կետով և ԼՂՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման և դրանց գործունեության կարգով՝ ստեղծվել է ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն- Եվրախորհրդարան բարեկամական խումբ` հետևյալ կազմով.
Վահրամ ՌազմիկիԲալայան- խմբի ղեկավար, «Դաշնակցություն» խմբակցություն
Արամ Արամայիսի Գրիգորյան - «Հայրենիք» խմբակցություն
Ռամելա Նիկոլայի Դադայան – «Հայրենիք» խմբակցություն
Վարդգես Աշոտի Ուլուբաբյան- «Հայրենիք» խմբակցություն
Գեորգի Միքայելի Պետրոսյան – «Դաշնակցություն» խմբակցություն
Դավիթ Հայկի Մելքումյան- «Ժողովրդավարություն» խմբակցություն
Վարդգես Բորիսի Բաղրյան – «Ժողովրդավարություն»խմբակցություն
Գագիկ Միքայելի Բաղունց – «Շարժում 88» խմբակցություն
Հայկ Ռուբենի Խանումյան – «Վերածնունդ» խմբակցություն
ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի քարտուղար է նշանակվել ԼՂՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայության առաջին կարգի մասնագետ Ռիտա Օսիպյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 55 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «զ1» ենթակետով և 3-րդ կետով հաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետևյալ կազմը.
Աշոտ Վլադիմիրի Ղուլյան- համանախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցություն
Արթուր Բաբկենի Թովմասյան - «Հայրենիք» խմբակցություն
Արզիկ Մարտիրոսի Մխիթարյան - «Հայրենիք» խմբակցություն
Ռուսլան Էդուարդի Իսրայելյան - «Հայրենիք» խմբակցություն
Արպատ Սանջանի Ավանեսյան - «Հայրենիք» խմբակցություն
Դավիթ Ռուբենի Իշխանյան - «Դաշնակցություն» խմբակցություն
Արմեն Թեմուրի Սարգսյան - «Դաշնակցություն» խմբակցություն
Դավիթ Հայկի Մելքումյան- «Ժողովրդավարություն» խմբակցություն
Էդուարդ Արտավազդի Աղաբեկյան - «Շարժում 88» խմբակցություն: