Բաքվում ավարտվել է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը: Եզրափակչում հանդիպել են Ռուսաստանի ներկայացուցիչներ Պյոտր Սվիդլերն ու Սերգեյ Կարյակինը:
Շախմատ. Սերգեյ Կարյակինը նվաճեց աշխարհի Գավաթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ դասական ժամանակով անցկացված 4 պարտիաները հաղթողին չեն որոշել` 2:2: Դրանից հետո գրոսմայստերները հանդիպել են թայ-բրեյքում, որտեղ ավելի ուժեղ է գտնվել Կարյակինը:
Նշենք, որ 2 շախմատիստներն էլ նվաճեցին հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք, որի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: