Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով քննադատել էր իրեն Անկարայում տեղի ունեցած պայթյուններից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշին ցավակցելու համար:
Գյուլը պատասխանել է Դավութօղլուի՝ իրեն ուղղված քննադատություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ yerkir.am-ի փոխանցմամբ՝ ըստ Radikal-ի Գյուլի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Աբդուլլահ Գյուլը, լինելով Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահը, պայթյուններից հետո արած հայտարարությամբ ցավակցել է մեր ժողովրդին, Ժողովրդա-հանրապետական, Ժողովուրդների դեմոկրատական և այլ կուսակցությունների, որոնց անդամները պայթյունների զոհ էին դարձել»: