Չինացի պաշտոնյաներին արգելել են գոլֆ խաղալ, որկրամոլությամբ զբաղվել և դավաճանել կանանց:
Չինացի պաշտոնյաներին արգելել են գոլֆ խաղալ, սիրուհիներ ունենալ ու որկրամոլ լինել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Лента.ru-ի փոխանցմամբ` այս նոր կարգը միտված է օգնելու պետական աշխատողների շրջանում կոռուպցիայի նվազեցմանն ու նրանց բարոյական նկարագրին աջակցելուն։
«Կոմունիստական կուսակցության անդամները պետք է տարանջատեն հանրային և մասնավոր շահը՝ առաջնահերթությունը տալով հանրայինին, և անձնվիրաբար աշխատեն»,-ասված է նոր կանոնագրում, որը տարածվելու է 88 մլն մարդու վրա:
Կուսակցական չինացիները պետք է հետևեն բարոյականության նորմերին ու զերծ մնան շռայլությունից: Նրբաճաշակ ուտեստների օգտագործումն ու գոլֆ խաղալն արգելվում են առանձին դրույթներով, ճիշտ այնպես, ինչպես «անթույլատրելի սեռական հարաբերությունները»՝ ներառյալ ամուսնական դավաճանությունն ու սիրուհիներ ունենալը։