Նոյեմբերի 17-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է Մանկական Եվրատեսիլի բացման հանդիսավոր արարողությունը։ Իհարկե, կարմիր գորգով անցնելիս փայլել են մրցույթի մասնակից 17 երկրի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակ Միկան, որին ուղեկցել են նրա երեք ընկերուհիները։
Կայացել է Մանկական Եվրատեսիլի բացման հանդիսավոր արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ կարմիր գորգի վրա Միկան պատասխանել է հաղորդավարուհու հարցին եւ նշել, թե ինչպես կողջուներ Հայաստանի պատվիրակությանը, եթե նա լիներ հաղորդավարը։
Իր գեղեցիկ ողջույնից հետո Միկան պատասխանել է եւս մեկ հարցի՝ ասելով, որ երբեք չպետք է հիասթափվել եւ հարկավոր է շարունակել աշխատել այնպես, ինչպես ինքը։
Իսկ վերջում փոքրիկ ջենթլմենը գեղեցիկ հաճոյախոսություն է արել հաղորդավարուհուն եւ սելֆի արել նրա հետ։
Հիշեցնենք, որ փարիզյան ահաբեկչությունների հետեւանքով Մանկական Եվրատեսիլ մրցույթի նոյեմբերի 15-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողությունը երկու օրով հետաձգվել էր։