Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով, հավաքականը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչն ավելի շատ մեդալներ էր ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին ևս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,-Աղամալյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը լեհական Կոլոբժեկ քաղաքում, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե (Վահե Բադալյանն, 52 կգ) և մեկ բրոնզե մեդալ (Ալեն Դանիելյան, 49 կգ):