Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում հաստատված սիրիացի գործարարները խթանել են նաև հայ-լիբանանյան առևտուրը. դեսպան

Հայաստանը և Լիաբանանը մեծ հաջողություններ են ունենցել 2015 թվականի առտրատնտեսական հարաբերություններում:

Հայաստանում հաստատված սիրիացի գործարարները խթանել են նաև հայ-լիբանանյան առևտուրը. դեսպան

Հայաստանում հաստատված սիրիացի գործարարները խթանել են նաև հայ-լիբանանյան առևտուրը. դեսպան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման գնահատական է տվել Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը: «Սիրիայում պատերազմի բռնկումից հետո մեծ թվով սիրիացի գործարարներ են հաստատվել Հայաստանում, ովքեր լավ կապերի մեջ են լիբանանցի առևտրականների և գործարարների հետ: Այս հանգամանքը խթանել է առևտուրը Լիբանանի և Հայաստանի միջև»,- ասել է Մաքարուն:

Դիվանագետը գոհունակությամբ նկատում է, որ Հայաստանը գրավիչ երկիր է լիբանանյան ներդրողների համար: 2015 թվականի մայիսին լիբանանյան ընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել է գյուղատնտեսական հսկայածավալ նախագիծ: Gardeni Lebanese Farms LLC ընկերության հիմնադիր Նիկոլա Աբու Ֆայզալը Եղվարդում գնել է 100 հեկտար հողատարածություն, որտեղ 22 հեկտար տարածության վրա պեկան տեսակի ընկուզենիներ են տնկվել: «Հինգ տարուց Հայաստանը երկրորդ տեղը կզբաղեցնի պեկանի արտադրության ոլորտում` Միացյալ Նահանգներից հետո»,- ասաց նա: Պեկան տեսակի ընկույզ Հայաստանում առաջին անգամ է աճեցվում: Ակնկալվում է, որ մի քանի տարի հետո այգում մոտավորապես 3000 տոննա ընկույզ կարտադրվի և կարտահանվի այլ երկրներ:

Բացի այդ, վերջին տարիներին մայրաքաղաք Երևանում ավելացել է լիբանանյան խոհանոցների թիվը: Իսկ Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը, որոն ուղևորներին մեկ ժամում Երևանից հասցնում է Բեյրութ և հակառակ ուղղությամբ, ավելի է դյուրացնում առևտրային հարաբերությունները: «Ես հավատում եմ մասնավոր հատվածին: Լիբանանցիները հայտնի են իրենց մասնավոր գործունեությամբ: Երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու համար հուշագրերի կարիք չկա: Այս տարի ավելի լավ արդյունքներ են գրանցվել, քան նախորդ տարի»,- հավելել է դեսպանը:

Հայաստանում գործում են լիբանանյան կապիտալով 100-ից ավելի ընկերություններ, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալը, 2011թ. վերջի դրությամբ, կազմել է 103 մլն դոլար: ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի համաձայն` 2014 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը Լիբանան կազմել է 2 մլն 80.04 հազար ԱՄՆ դոլար, ներմուծումը` 1 մլն 424 հազար ԱՄՆ դոլար: 2013թվականին արտահանման ծավալները եղել են 300.5 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 1 մլն 814.3 հազար ԱՄՆդոլար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search