Artsakhpress

Մշակույթ

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղն Արցախում չի ուշանա. ռեժիսոր

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է գրող Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղն Արցախում չի ուշանա. ռեժիսոր

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղն Արցախում չի ուշանա.  ռեժիսոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է վերջերս Արցախում նկարահանված «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ մանրամասնելով, որ այն իրական պատմություն է հայկական գյուղի տեղահանությունից հետո իր ծննդավայրում թշնամու կողմից շրջապատման մեջ հայտնված հայի մասին:

«Նախընտրեցինք չհեռանալ պատմվածքի վերնագրից՝ ֆիլմը կոչելով «Վերջին բնակիչը», քանի որ դեպքերը կարող են տեղի ունենալ ցանկացած գյուղում կամ քաղաքում, ցանկացած ժողովրդի հետ: Ֆիլմը կոնֆլիկտի մասին է, որը համակում է տարբեր պետությունների միլիոնավոր մարդկանց: Այն ընկերության, սիրո և նրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Դա հույս է տալիս, որ հակամարտություններից բզկտվող աշխարհում կյանքը կշարունակվի: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ինչ ցանկանում էի ներկայացնել, ստացել ենք: Մնացածն արդեն կտեսնի և կգնահատի հանդիսատեսը:»,-ասել է Ջ. Ավետիսյանը և հավելել, որ ֆիլմում նկարահանվել են 3 տասնյակից ավելի դերասաններ` ներառյալ երկրորդական, երրորդական, էպիզոդային դրվագներում հանդես եկող կերպարները:

Ռեժիսորի խոսքով, հայտնի հայ դերասաններից բացի ֆիլմում նկարահանվել են նաև մեծ ճանաչում ունեցող դերասաններ՝ Իրանից, Լիտվայից, Հունաստանից,ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Ֆիլմն այժմ հետարտադրական աշխատանքների փուլում է, և պատկերի, ձայնի, երաժշտության ամբողջական ավարտից հետո արդեն հնարավոր կլինի իմանալ, թե ինչպիսի արձագանք կունենա այն:

Այն հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է արդյոք Արցախի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանում, ռեժիսորը պատասխանել է, որ աշխատանքներ դեռ շատ կան անելու, և նոր ծրագրերի մասին խոսելու առիթներ դեռ շատ կլինեն:

«Ֆիլմի նկարահանումներն իրականցրել ենք Արցախում, իմ հայրենի գյուղում` Խաչմաչում: Անսահման շնորհակալ եմ Խաչմաչի գյուղապետ Մխիթար Ղահրիյանին, դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանին, իմ համագյուղացիներին` ջերմ, մարդկային վերաբերմունքի, ընկերական մթնոլորտի, ամենօրյա հետաքրքրվածության համար»,- ավելացրել է Ջ. Ավետիսյանը և ընդգծել, որ «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղն Արցախում չի ուշանա:

Նշենք, որ ֆիլմի կոմպոզիտորը հանրաճանաչ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանն է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search