ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Մոգենս Լյուկետոֆտը եւ Անվտանգության խորհրդի նախագահ Սամանթա Փաուերը դեկտեմբերի 15-ին նամակներ են ուղարկել համաշխարհային կազմակերպության անդամ 193 երկրներին՝ կոչ անելով թեկնածուներ առաջադրել Միավորված ազգերի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:
ՄԱԿ-ում հայտարարվել Է գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախընտրական արշավի սկսվելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարի:
«Մենք կոչ ենք անում առաջադրել այնպիսի թեկնածուների, որոնք ապացուցել են առաջնորդի իրենց որակները եւ ղեկավարի տաղանդը, ունեն միջազգային հարաբերությունների հարուստ փորձ, ինչպես նաեւ դիվանագիտական, հաղորդակցական եւ լեզվական հմտություններ»,-ասված Է փաստաթղթում, որը տարածվել Է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Պան Գի Մունի լիազորությունները, որը գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում Է 2007 թվականի հունվարի 1-ից, լրանում են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Սահմանված կանոնների համաձայն՝ նա չի կարող առաջադրվել երրորդ հնգամյա ժամկետի համար: Գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգը նախատեսում Է, որ թեկնածուն պետք Է ստանա Անվտանգության խորհրդի երաշխավորությունը, ինչից հետո հաստատվի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Ինչպես լրագրողներին հայտնել Է ԳԱ-ի նախագահ Մոգենս Լյուկետոֆտը, իրենց առաջադրման մասին արդեն հայտարարել են Մակեդոնիայից դիվանագետ, ՄԱԿ-ի ԳԱ-ի նախկին նախագահ Սրժան Քերիմը եւ Խորվաթիայի ԱԳ նախարար Վեսնա Պուսիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: