Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայի ամենամեծ հարկատուն:
Մեսսին դարձավ Իսպանիայի ամենախոշոր հարկատուն
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայի ամենամեծ հարկատուն: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, արգենտինացին օրացույցային մեկ տարվա ընթացքում հարկային ծառայությանը կվճարի 53 միլիոն եվրո:
Այդ գումարը կարող է ավելանալ 3 միլիոն եվրոյով 2007-2009-ի ընթացքում գովազդից ստացված եկամուտներից հարկերից խուսափելու պատճառով:
53 միլիոն եվրոյի 27-ամյա Մեսսին վճարել է աշխատավարձի, գովազդից ստացված եկամուտների հարկերը, ինչպես նաեւ 22,4 միլիոն եվրո տուգանք՝ 2010-2012-ի ընթացքում հարկերից խուսափելու համար:
Նախորդ 7 տարիների ընթացքում Իսպանիայի հարկային տեսչությանը Մեսսին մուժել է մոտ 100 միլիոն եվրոյի հարկ:
Ավելացնենք, որ Forbec-ի տվյալներով ֆուտբոլիստի տարեկան եկամուտը կազմում է 48 միլիոն եվրո: