Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով այսօր ելույթ է ունեցել պետական մեղադրողը։
Դատախազը պահանջել է քաղբանտարկյալ համարվող ադրբեջանցի լրագրողին ազատազրկել 7 տարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, դատական փակ նիստի ընթացքում դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկման դատապարտել Միրկադիրովին։
Այդ մասին Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Ֆուադ Աղաևը։ Նրա խոսքով՝ դատախազը պահանջել է Միրկադիրովին դատել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 62 հոդվածով, որն ավելի մեղմ պատիժ է սահմանում, քան ՔՕ 274 (պետական դավաճանության) հոդվածը։ Այդ հոդվածը նախատեսում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Փաստաբանը խուսափել է մեկնաբանություններից՝ նշելով, որ իր դիրքորոշումը կհայտնի հետո։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին։
Լրագրողը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Ադրբեջանցի և արտասահմանցի իրավապաշտպանները Միրկադիրովին քաղբանտարկյալ են համարում։