Եթովպիայում նոյեմբերի 12-ին սկսված բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ:
Եթովպիայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ. Human Rights Watchվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Ցույցերը սկսվել էին Գինչի քաղաքում՝ Ադիս Աբեբայից 80 կմ հեռավորության վրա: Եթովպիայի իշխանությունները հայտնել էին, որ ներդրումային ծրագրի համար անտառահատումներ են իրականացվելու, ինչը բողոքի ալիք էր առաջ բերել:
«Ոստիկանությունը եւ զինվորականները ցուցարարների վրա կրակ էին արձակել՝ սպանելով առնվազն 75 ցուցարարի եւ վիրավորելով բազմաթիվ մարդկանց», — ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրավապաշտպանների տեղեկություններով դեկտեմբերի 15-ին Եթովպիայի իշխանությունները հայտարարել էին, որ ցուցարարներն անմիջական կապ ուեն այն ուժերի հետ, որոնք օտարերկրյա ահաբեկչական խմբերից հանձնարարություն էին ստացել:
HRW աֆրիկյան մասնաճյուղի փոխտնօրեն ԼԵսլի Լեֆքովի խոսքով՝ ցուցարարներին վերաբերվել այնպես, ինչպես ահաբեկիչների եւ ռազմական ուժ կիրառել նրանց նկատմամբ շատ վտանգավոր էսկալացիա է այդ անկայուն իրավիճակում: Նրանք Եթովպիայի անվտանգության ուժերին կոչ են արել վերջ տալ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց: