Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհավաքվեն Ժնեւում՝ քննարկելու Սիրիայի ընդդիմության պատվիրակության կազմը:
ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը Ժնեւում կքննարկեն Սիրիայի ընդդիմության պատվիրակության կազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Սիրիայի Հանուն վերափոխումների եւ ազատագրման ժողովրդական ճակատի ղեկավարության ներկայացուցիչ Քադրի Ջամիլը:
«Նրանք կհանդիպեն Ժնեւում՝ որոշելու ընդդիմության պատվիրակության կազմը»,-ասել Է Ջամիլը: Նա չի բացառել, որ այդ նպատակով Ժնեւ կարող են ժամանել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: