Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի մի շարք զբոսաշրջային տեսարժան վայրեր:
Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի մի շարք զբոսաշրջային տեսարժան վայրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանց թվում է նաեւ Գառնիի կիրճը: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ՀԲ նոր ծրագիրը, որի արժեքը 55 մլն դոլար է:
NEWS.am-ի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում ներառված են Հաղպատ եւ Սանահին վանական համալիրների շրջակա տարածքները, Ստեփանավանից ոչ հեռու գտնվող բուսաբանական այգին եւ «Զորաց քարեր» հուշարձանի շրջակա տարածքը:
«Ծրագիրը կլուծի նաեւ մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության արդյունաբերության համար մարդկային ռեսւորսների եւ այլ ենթակառուցվածքների զարգացումը»,- ասել է Ապրեսյանը: