Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» (American Heist) ֆիլմը, որում նկարահանվել են Էդրիան Բրոուդին և Հայդեն Քրիստենսենը, կմրցի Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար։
Սարիկ Անդրեասյանի ֆիլմն ընդգրկվել է Տորոնտոյի փառատոնի հիմնական մրցույթում
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» (American Heist) ֆիլմը, որում նկարահանվել են Էդրիան Բրոուդին և Հայդեն Քրիստենսենը, կմրցի Տորոնտոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, փառատոնը կանցկացվի 2014թ. սեպտեմբերի 4-14-ը։ Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը ներկայացնող ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Տորոնտոյի փառատոնի կինոդիտումների հիմնական մրցույթում՝ Special Presentation-ում, հայտնում է РИА Новости-ն։
«Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը երկու եղբայրների պատմություն է, որոնք որոշել են իրականացնել «դարի կողոպուտը»։ Նկարահանումներն անցկացվել են 2013թ. ամռանը Նոր Օռլեանում։ Գլխավոր դերերը կատարել են Էդրիան Բրոուդին, Հայդեն Քրիստենսենը, Ջորդանա Բրյուստերը, ռեփեր Այքոնը։ Ֆիլմի բյուջեն կազմել է 8 մլն դոլար։