Artsakhpress

Մշակույթ

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, հանդես կգա 10-րդ համարի ներքո:

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո

 «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, հանդես կգա 10-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի դարձավ «Նոր ալիք» մրցույթին ընդառաջ՝ հուլիսի 22-ի երեկոյան անցկացված բացման համերգ-երեկոյի ընթացքում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «Արմենպրես»-ին, «Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոն վարեցին Լերա Կուդրյավցևան, Սերգեյ Լազարևը, Լիպան, Ալեքսանդր Ռևան, Աննա Սեմենովիչը, Ստաս Կոստյուշկինը, որոնք իրենց հումորներով զվարճալի պահեր պարգևեցին ակնդիրներին:Ելույթ ունեցան ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը, այդ թվում՝ նաև երեկոյի հատուկ հյուր, շվեդացի հայտնի երգիչ Ուլան: Հայ ակնդիրը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Համերգային երեկոյի մեկնարկին մրցույթի ստեղծման գաղափարի հեղինակներից կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ արդեն 13-րդ անգամ մեկնարկում է «Նոր ալիք» մրցույթը:

«Մինչ երեկ բոլոր երաժիշտները և մարդիկ համոզված էին, որ երաժշտությունը սահմաններ չունի, սակայն Լատվիայի արտաքին գործերի նախարարի ջանքերի «շնորհիվ» նմանատիպ սահմաններ հայտնվեցին: Դրա հետևանքով մեր երեք գործընկերները՝ ՌԴ երեք ժողովրդական արտիստներ Վալերիան, Իոսիֆ Կոբզոնը և Օլեգ Գազմանովը չկարողացան Լատվիա գալ և ավտոմատ կերպով մասնակցել մրցույթին: Սա մեզ համար շատ ցավալի է, որովհետև բոլոր արտիստները պատրաստում էին հատուկ բացառիկ համարներ: Մանավանդ, երբ մենք Ռայմոնդ Պաուլսի հետ այս նախագիծը սկսելիս պայմանավորվեցինք, որ այն ոչ թե քաղաքական, այլ երաժշտական մրցույթ է: Մեր առաջին արձագանքն էր չեղյալ համարել մրցույթը, սակայն ի՞նչ իրավունք ունենք, երբ մարդիկ ամբողջ տարի սպասում են այս նախագծին: Իհարկե, մենք իրավունք չունեինք»,-նշեց Իգոր Կրուտոյը`անդրադանալով Լատվիայի իշխանությունների կողմից «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամներ և հյուրեր Վալերիայի, Իոսիֆ Կոբզոնի և Օլեգ Գազմանովի մուտքն արգելելու փաստին և ներողություն խնդրելով երեք արտիստներից այս փաստի պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը «Ձինտարի»-ի բեմից կարդաց Լատվիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Վեշնյակովը: Նախագահը շնորհավորել էր մրցույթի բացման կապակցությամբ` ընդգծելով, որ «Նոր ալիք»-ը նոր ուղիներ է բացել շատերի համար, և այդպես էլ կշարունակվի:

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցում է 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրից: Մասնակիցներն իրենց դրոշակակիրների ուղեկցությամբ դուրս եկան «Ձինտարի»-ի բեմ: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանն առաջինը հայտնվեց բեմում: Բոլոր մասնակիցները միասին երգեցին Յուրմալային նվիրված երգը: Երեկոյի ավարտն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ:

Ավելի վաղ՝ Յուրմալայից «Արմենպրես»-ի հետ զրույցում մեր մասնակից Սոնա Ռուբենյանը տեղեկացրել էր, որ մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո: Մրցույթն Յուրմալայում այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը: Այն հայ ակնդրի համար հեռարձակում է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն, մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Երաժշտական պրոդյուսեր Անդրեն տեղեկացրել էր, որ Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը, ինչպես նաև Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կհնչի Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թ. Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»- ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search