Artsakhpress

Սփյուռք

Հայաստանում հաստատվել են 16 հազար սիրիահայեր, 1000 իրաքահայեր և փախստականի կարգավիճակ ունեցող 130 ուկրաինահայեր

Սիրիայում տևական ժամանակ ընթացող պատերազմի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ապաստան գտած 16 հազարից ավելի անձանց ինտեգրման և աջակցության ցուցաբերման հարցում առաջնային կազմակերպություններից է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Հայաստանում հաստատվել են 16 հազար սիրիահայեր, 1000 իրաքահայեր և փախստականի կարգավիճակ ունեցող 130 ուկրաինահայեր

Հայաստանում հաստատվել են 16 հազար սիրիահայեր, 1000 իրաքահայեր և փախստականի կարգավիճակ ունեցող 130 ուկրաինահայեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը նկատեց, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդիկ արդեն ընտելացել են այստեղի պայմաններին, մերվել են, ծանոթացել են շուկային, ինչպես նաև ունեն ինտեգրման համար մեծ ներուժ:

-Սիրիական պատերազմի սկզբից քանի՞ մարդ է տեղափոխվել Հայաստան, քանի՞սը ստացել քաղաքացիություն և փախստականի կարգավիճակ:

-Հաշվարկը կատարվում է, թե քանի անձ է մտել և քանիսը դուրս եկել: Ընդհանուր առմամբ, սիրիական հակամարտության հետևանքով Սիրիայից Հայաստան է ժամանել մոտ 19 հազար մարդ, որոնցից 16 հազարը ապաստան է գտել այստեղ: Սիրիահայերի մոտ 80 տոկոսն ունի Հայաստանի քաղաքացիություն, մոտ 20 տոկոսը՝ տարբեր տևողության կեցության կարգավիճակ, իսկ ընդամենը 500-600 մարդ` փախստականի կարգավիճակ: Սակայն անկախ քաղաքացիության կամ փախստականի կարգավիճակի ստացումից՝ մենք բոլորին հավասարապես ցուցաբերում ենք նույն տիպի օգնությունը, եթե պլանային այցելությունների ընթացքում տեսնում ենք դրանց անհրաժեշտությունը: 

-Իսկ ի՞նչն է խանգարում մնացածների քաղաքացիություն ստանալուն:

-Սկզբում ներգաղթողները հիմնականում դիմում էին փախստականի կարգավիճակ ստանալու համար, այդ առիթով, մենք, անկախ կացության մակարդակից` լինի դա փախստականի, ժամանակավոր կացության կամ քաղաքացիության, բոլորին սկսեցինք տրամադրել նույն տիպի օգնությունը, քանի որ գրեթե բոլոր ընտանիքները տեղահանման հետևանքով անցել էին զրկանքներով, կորցրել տուն, բիզնես, աշխատանք, նույնիսկ Հայաստան ժամանել չնչին գումարով: 16-27 տարեկան համարյա բոլոր տղաները ընտրեցին ժամանակավոր կացության կարգավիճակ, քանի որ ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում զինծառայության պարտավորություն կկրեին:

-Ընդհանուր առմամբ, 2015թ. Սիրիայից տեղահանվածների համար ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել:

-Նախ՝ Հայաստանում ապաստան գտած անձանց գրեթե 90 տոկոսը Սիրիայից էին, ովքեր ստանում են սկսած ամենատարրական առաջին անհրաժեշտության օգնությունից մինչև բիզնեսի վարկավորում: Օրինակ՝ երբ տեղահանված ընտանիքը ժամանում է Հայաստան, առաջին օրերն անցկացնելու համար նրան տրվում են անհրաժեշտ պարագաները՝ երեխաների տակդիրներից, սննդից մինչև ներքնակ, խոհանոցային և հիգիենիկ պիտույքներ: Այնուհետև, տվյալ ընտանիքի համար բացվում է բանկային հաշվի համար, որի վրա փոխանցվում է բնակարանի վարձի փոխհատուցման գումարը, իհարկե, եթե այն չի գտնվում Կենտրոն համայնքում: Այս ամենը UNHCR-ն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով: Մենք չենք փոխհատուցում ամբողջ գումարը, որպեսզի մարդիկ զգոնությունը չկորցնեն և ուղղվեն դեպի առաջ, որտեղ իրենց մեկ այլ նախագծի շրջանակներում աջակցություն է տրամադրվում վերապատրաստման դասընթացներ անցնելու, աշխատանք գտնելու կամ սեփական գործը հիմնելու խնդրում: Տեղահանված անձանց հետ աշխատող շատ բարեգործական կազմակերպություններ ունեն փոքրածավալ դրամաշնորհներ, որոնք 800-1500 ԱՄՆ դոլարի չափ գումար են տալիս, որպեսզի արհեստավորները կարողանան փոքրիկ բիզնես սկսկել: Չէ որ սիրիահայերը հայտնի են իրենց արհեստներով: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող դասընթացների արդյունքում, եթե ձեռներեցը կարողանում է ապացուցել, որ իր բիզնես պլանը կենսունակ է, նրան տրամադրվում է մինչև 10,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ:

-Սակայն տեղահանված մարդիկ որքանո՞վ են պատրաստ մարել վարկերը: Ժամանակ առ ժամանակ սիրիահայ ձեռներեցները բարձրաձայնում են, որ չեն կարողանում մարել վարկերը:

-Խնդիրն առկա է: Դրա հիմքն այն է, որ շատերը այդ վարկն օգտագործել են տան համար վառելիքի և այլ հրատապ ծախսերի մարման համար: Ի դեպ, այս հանգամանքը մեզ սթափեցրեց: Այժմ մենք ավելի սևեռուն ենք հետեևում բիզնեսի աջակցման ծրագրերին: Նաև, իրականացնում ենք «Ձմեռնամուտ» նախագիծը` օգնելով ընտանիքներին ձմեռվա ամիսներին, և որպեսզի ձեռներեցության նույն այդ վարկերը մարդիկ ստիպված չլինեն ծախսել այլ կարիքների համար:

-Հայաստան տեղափոխված սիրիահայերի քանի՞ տոկոսն այսօր արդեն չունի ձեր օգնության կարիքը:

-Մոտ 6 հազար անձ օգտվել է տարբեր ծրագրերից, նրանցից շատերը կամ այլևս չեն օտվում, կամ հրատապ օգնության փոխարեն ինտեգրացիան խթանող ծրագրերց են օգտվում: UNHCR-ն իր հնարավորությունների չափով աջակցում է նոր ժամանողների հոսքին, առաջնություն տալով առավել կարիքավոր բազմանդամ ընտանիքներին: բնակարանի փոխհատուցման ծրագրերին զուգահեռ դեղորայքի փոխհատուցման օգնություն է տրամադրվում, հագուստ, տան պարագաներ, ձմեռնամուտի ծրագիր, կոմունալ ծախսերի փոխհատուցում և այլն: Հրատապ օգնության ծրագրերը համալրվում են բարեկեցիկ կացության, բիզնեսի և աշխատանքային հմտություննեի զարգացման ծրագրերով, դասընթացներ, աշխատանքային գործիքների տրամադրում և այլն:

-Ինչպիսի՞ աշխատանքներ եք ծրագրում իրականացնել 2016թ.:

-UNHCR-ը շարունակելու է իրականացնել նույն աշխատանքը՝ հրատապ օգնության և ինտեգրման ծրարգրեր: Հատուկ Սիրիայից տեղահանվածների համար բյուջեով նախատեսել ենք մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար: 

-Որքանո՞վ է տարբերվում այլ երկրներից տեղահանվածների համար տրամադրվող օգնությունը:

-Շատ մեծ տարբերություն կա Սիրիայից տեղահանվածների և, օրինակ, Իրաքից ու Ուկրաինայից տեղահանվածների օգնության միջև: Իրաքից ընդհանուր առմամբ ներգաղթել է մոտ 1000 անձ, որոնց օգնել ենք ոտքի կանգնել և օգնել կացարանով. իրաքցիների մեծ մասը Դարբնիկ գյուղում գտնվող ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ վերակառուցված սոցիալական տանն է բնակվում: Այդ ընտանիքներից միայն ամենակարիքավորներին ենք աջակցում: Վերջին ժամանակներս Իրաքից երեք ընտանիք է ներգաղթել: Նրանց տրամադրվել է հրատապ օգնություն, ինչպես բոլոր նոր ժամանող փախստականներին և տեղահանվածներին: Իսկ Ուկրաինայից ներգաղթածները հիմնականում ժամանակին Հայաստանից մեկնած անձինք են: Իսկ մոտ 130 անձանց համար, ովքեր Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեն, հրատապ օգնության և ինտեգրմանն ոււղված ծրագրեր են իրականացվում:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search