Գործարար Լևոն Հայրապետյանին, ով կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացման և լվացման մեջ, պաշտոնական մեղադրանք կառաջադրվի:
Գործարար Լևոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի
Գործարար Լևոն Հայրապետյանին, ով կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացման և լվացման մեջ, պաշտոնական մեղադրանք կառաջադրվի:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը`Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը ИТАР-ТАСС-ին հայտնել է,- «Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչը տեղեկացրել է Լևոն Հայրապետյանի պաշտպանին, որ մեր պաշտպանյալի դեմ մեղադրանքի առաջադրումը նախատեսվում է հուլիսի 24-ին»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 17-ին կալանավորել էր գործարարին երկու ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 15–ը: Բացի այդ, քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է սահմանել «Башнефть» ընկերությունում նրա արժեթղթերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 միլիոն ռուբլին:
Ինքը՝ Հայրապետյանը չի ընդունում իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները:
65-ամյա Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցայից: