Եգիպտոսի անվտանգության ուժերը Բուհեյրա նահանգում պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ահաբեկչական խմբավորման ղեկավարի են ձերբակալել:
Եգիպտոսում ահաբեկչական խմբավորման ղեկավարի են ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խուզարկության ժամանակ ահաբեկչի մոտ պայթուցիկով լի մեքենա են հայտնաբերել, իսկ դյուրակիր համակարգչում՝ ոստիկանության եւ զինված ուժերի սպաների լուսանկարներ:
Միաժամանակ, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն իր կողմնակիցներին կոչ է արել հունվարի 25-ին դուրս գալ ցույցի: Մինչ այդ, եգիպտոսյան բանակի, ոստիկանության եւ զբոսաշրջային օբյեկտների դեմ ահաբեկչությունները շարունակվում են: Դրանք իրականացնում են այդ կազմակերպության անդամները՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ միասին: