Աֆղանստանի բանակը երկրի արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 50 զինյալի են ոչնչացրել:
Աֆղանստանում ԻՊ-ի 50 զինյալի են ոչնչացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Զինյալները սպանվել են Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Նանգանհար գավառում շրջայցի ժամանակ:
Ըստ Gazeta-ի, Աֆղանստանում ԻՊ-ի դեմ պայքարում են նաեւ թալիբներն ու ամերիկյան անօդաչու սարքերը: