Artsakhpress

Քաղաքական

Մոտ ապագայում իրավիճակն անխուսափելիորեն փոխվելու է. Արման Մելիքյանը՝ ԼՂ խնդրի շուրջ զարգացումների մասին

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին, ասաց, որ կարծում է, որ Ալիև-Սարգսյան ձևաչափով կազմակերպվող հանդիպումները պարզապես կոչված են ցույց տալ, որ բանակցային գործընթացը դեռ կենդանի է:

Մոտ ապագայում իրավիճակն անխուսափելիորեն փոխվելու է. Արման Մելիքյանը՝ ԼՂ խնդրի շուրջ զարգացումների մասին

Մոտ ապագայում իրավիճակն անխուսափելիորեն փոխվելու է. Արման Մելիքյանը՝ ԼՂ խնդրի շուրջ զարգացումների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մոտ ապագայում իրավիճակն անխուսափելիորեն փոխվելու է գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ուղղվածությանն ու տրամաբանությանը համապատասխան, պարզապես այդ փոփոխությունը թելադրված է լինելու ոչ թե Ալիև-Սարգսյան հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունների, այլ արտաքին հանգամանքների ազդեցությամբ»,-ասաց նա:

– Ինչպիսի՞ տարի էր 2015 թվականը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար:

- 2015 թվականը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության տեսանկյունից բեկումնային չէր, սակայն, այդուհանդերձ, արդեն հուլիս-օգոստոս ամիսներին ի հայտ եկան որոշակի միտումներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկայում կարող են նոր գաղափարներ և մոտեցումներ հրամցվել հակամարտող կողմերին: Ընդ որում, չի բացառվում, որ ակնարկված նորամուծությունները կերևարկեն նաև համանախագահների մոտեցումներում առկա սկզբունքային տարբերությունները և հակամարտող կողմերը ստիպված կլինեն ընտրություն կատարել, օրինակ՝ ռուսական ու ամերիկյան մոտեցումների միջև:

-Որքանո՞վ են փոխկապակցված սահմանային լարված իրավիճակը բանակցային գործընթացների հետ և ինչպե՞ս եք գնահատում այս տարվա երկու երկրների նախագահների հանդիպումների արդյունքը:

-Ալիև-Սարգսյան ձևաչափով պարբերաբար կազմակերպվող հանդիպումները, իմ կարծիքով, պարզապես կոչված են ցույց տալ, որ բանակցային գործընթացը դեռ կենդանի է: Ալիև-Սարգսյան հանդիպումներին սովորաբար նախորդող սահմանային միջադեպերի ինտենսիվացումն ու առաջացած լարման պարպումը դրանց ավարտից հետո հաճախ ներկայացվում է որպես այդօրինակ հանդիպումների անհրաժեշտությունն ու օգտակարությունը հավաստող լրացուցիչ փաստարկ: Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունավետությունն առայժմ չափվել է ոչ թե կողմերի միջև իրական փոխհամաձայնության հաստատմանն ուղղված առարկայական ձեռքբերումներով, այլ ԱՀ և ՀՀ գործող ղեկավարների տարեկան գոնե մեկ հանդիպում կազմակերպելու կարողունակությամբ: Չնայած դրան, մոտ ապագայում իրավիճակն անխուսափելիորեն փոխվելու է գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ուղղվածությանն ու տրամաբանությանը համապատասխան, պարզապես այդ փոփոխությունը թելադրված է լինելու ոչ թե Ալիև-Սարգսյան հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունների, այլ արտաքին հանգամանքների ազդեցությամբ:

-Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի գործունեությունը, նրանց հաջողվե՞ց որևէ առաջընթաց ապահովել, թե ընդհակառակը, առավելևս, որ նույնիսկ սահմանային լարված վիճակը  այս տարի չզիջեց նախորդ տարվան:

-Մենք պետք է հաշվի առնենք, որ համանախագահ երկրների քաղաքական օրակարգում արցախա-ադրբեջանական հակամարտությունը շատ ավելի ընդգրկուն համատեքստում է դիտարկվում և այս հարցում իրենք իրենց քայլերը պարտավորված են ներդաշնակեցնել իրենց իսկ միջև առկա և հաճախ խիստ հակասական փոխազդեցությունների ողջ դաշտում ընթացող գործընթացների հետ:

-Ի՞նչ կարելի է սպասել 2016 գործընթացներից և ի՞նչ հիմք կա կարծելու, որ որևէ հստակություն կարող է լինել հակամարտության գործընթացում։

-Եթե մենք շարունակելու ենք պահպանել նույն կրավորական կեցվածքը, ապա չարժե ակնկալել, թե մի ինչ-որ հրաշքով բոլոր խնդիրները կլուծվեն մեր երազած տարբերակով՝ նոր, թարմ, փաստարկված մոտեցումներ է պետք ներկայացնել ինչպես համանախագահներին, այնպես էլ պաշտոնական Բաքվին: Իհարկե, ավելորդ պատրանքներին տուրք չտալու համար, անհրաժեշտ է նաև պարզորոշ գիտակցել ՀՀ իշխանությունների ազատ և ինքնուրույն գործելու հնարավորությունների սահմանները:

-Համանախագահող երկրների շահերն այս հակամարտության շրջանակներում ինչպե՞ս են համընկնում և այդ առումով ինչպիսի զարգացում կարելի է սպասել:

-Երևի թե իմաստ ունի խոսել ոչ այնքան համանախագահող երկրների շահերի նույնականության, որքան իրենց կողմից ՀՀ, ԱՀ և ԼՂՀ կառավարող վերնախավերի որակական հատկանիշների գնահատման նույնականության մասին: Կարելի է ասել, որ այդ վերնախավերը նրանց կողմից դիտարկվում են որպես իրենց կողմից վարվող քաղաքականության սուբյեկտ-գործիքներ, որոնք գործընկեր դառնալու պոտենցիալ ոչ միայն չունեն, այլև չպետք է ունենան:

-Ռուս-թուրքական հարաբերությունների այս սրացումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա:

-Աշխարհաքաղաքական զարգացումների գլոբալ ուղղվածությունն այնպիսին է, որ կարելի է խոսել ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած այս սուր ճգնաժամի տևական լինելու հեռանկարի մասին: Առայժմ դա նշանակում է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները ևս շարունակելու են վատթարանալ և չի բացառվում, որ ռուս-թուրքական այս ռազմաքաղաքական դիմակայության պարպման փորձադաշտ կարող է դառնալ նաև արցախյան հակամարտության գոտին:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search